Նման հորդորները պառակտման փորձ են, ինչը իրականացվում է վերջին շրջանում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 9–ին, NEWS.am–ի հետ զրույցում նշեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է քաղաքացիներին խոսել քահանաների հետ և համոզել նրանց պատարագների ժամանակ զեղչել կաթողիկոսի անունը և միայն այդ դեպքում ինքը կընդունի հրավերը և կմասնակցի պատարգի տվյալ եկեղեցում։
Տեր Եսային նկատեց, որ կաթողիկոսի անուն զեղչելը հակականոնական է, իսկ ծիսական արարողություններին միջամտությունը իշխանությունների կողմից հանցագործություն է։
«Ես կարծում եմ որ պատարագները պետք է իրականացվեն իրենց ամբողջական, կանոնական սկզբունքներով»,–ասաց նա։