00:00:00

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով դատախազին. News.am

12:20, 09 հունվար 2026 Քաղաքականություն

NEWS.am-ի տեղեկություններով՝  գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով հունվարի 7-ին զբաղեցրած պաշտոնից ազատվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Բաղդասարյանը:

Վերջինս հանդիսացել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի գործով մեղադրող դատախազը և նախորդ տարվա սեպտեմբերին 2 տարի 6 ամիս ազատազրկում էր պահանջել իշխանության զավթման կոչի համար մեղադրվող Շիրակի թեմի առաջնորդի համար:

Մեր տեղեկություններով՝ Բաղդասարայանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր