00:00:00

Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպան Քվինին

21:07, 08 հունվար 2026 Քաղաքականություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։

Հանդիպման սկզբում փոխվարչապետը անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքի և Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացման գործում ունեցած ավանդի համար։ Մհեր Գրիգորյանը դեսպանին մաղթել է նորանոր հաջողություններ՝ ընդգծելով, որ նա մշտապես կմնա Հայաստանի բարեկամը:

Քրիստինա Քվինն իր հերթին շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին արդյունավետ և կառուցողական համագործակցության համար։

Զրուցակիցները հանդիպման ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային զարգացումների և երկուստեք կարևորել TRIPP նախագծի իրականացումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր