«Հայկական ճանապարհ» կուսակցության նախագահ Նարեկ Մանուկյան ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Հեղափոխություն արեք» ասելը քաջություն չէ․ դա վախի նշան է։
Երբ երկրի ղեկավարը ժողովրդին ասում է՝ «եթե չեք ընդունում իմ արարքները, հեղափոխություն արեք», նա մոռանում է մեկ պարզ ճշմարտություն՝ ժողովուրդը արդեն վճարել է այդ փորձի գինը։
Մենք դեռ հիշում ենք հեղափոխության հետևանքները՝ կորցրած տարածքներ, կորցրած կյանքեր, կոտրված հավատ։
Հիշում ենք նաև, թե ինչպես հեղափոխության անունով եկած իշխանությունը սկսեց անել հենց այն, ինչի դեմ պայքարում էր։
Ժողովուրդը չի ուզում նոր ցնցումներ, նոր արկածախնդրություն։
Ժողովուրդը ուզում է փոփոխություն՝ օրենքի, ընտրության և պետականության ճանապարհով։
Ժողովուրդը հոգնել է ցնցումներից։
Ժողովուրդը ուզում է խաղաղ, օրինական և արժանապատիվ իշխանափոխություն։
Եվ դա կլինի։
Քվեաթերթիկով։
Ոչ թե քաոսով։
Հ.Գ. Խորհուրդ Նիկոլ Փաշինյանին՝ չափազանց ինքնավստահ չլինել. պատմությունը ցույց է տվել, որ ժողովուրդը երբեմն փոխում է իր որոշումը։