00:00:00

Մեկ բան է փոխվել` նշանակվել է ոչ պրոֆեսիոնալ կառավարիչ․ Մարիաննա Ղահրամանյան

13:52, 08 հունվար 2026 Քաղաքականություն

«Մեր ձևով» ժողովրդական շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների,

ՀՀ-ում ընտանիք չկա, ում Փաշինյանը սուտ չի ասել։

Իսկ ո՞րն էր պարճառը, որ անցած տարի չկային այս հոսանքազրկումները, իսկ այս տարի կան:

Մեկ բան է փոխվել` նշանակվել է ոչ պրոֆեսիոնալ կառավարիչ, որն արգելել է պլանային աշխատանքերը բազմաթիվ հասցեներում և աշխատանքից հեռացրել է քաղաքի գրեթե բոլոր էներգետիկ շրջանների մասնագետ պետերին:

Անցած տարվա 45 մլրդ դրամ ներդրման տեղն էլ արել է 25 մլրդ դրամ ներդրում, այսինքն ինքն է թերակատարել:
Նիկոլ Փաշինյանը էներգետիկայից չի հասկանում, նա թույլ ղեկավար է ու ոչ մասնագետ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր