Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ դժգոհ է Վենեսուելայում ԱՄՆ-ի կիրառած մեթոդներից, տեղեկացնում է France 24-ը։
Մակրոնը, սակայն, միևնույն ժամանակ նշել է, որ Մադուրոյի իշխանությունից հեռացումը համարում է «լավ լուր»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 3-ին ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մտել են Մադուրոյի և նրա կնոջ ննջասենյակ և ձերբակալել նրանց։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կարակասում ԱՄՆ հատուկջոկատայինների իրականացրած օպերացիայից ու Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն ժամանակավորապես կկառավարի Վենեսուելան, մինչև այդ երկրում կհաստատվի ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն։ Թրամփը հայտարարել է նաև Վենեսուելայի նավթային ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։