00:00:00

Կճոյանը թեմի փակ խմբում պարտադրում է վաղը Արարատյան հայրապետական թեմի եկեղեցիներում չընթերցել Վեհափառ Հայրապետի ուղերձը. 168.am

17:35, 05 հունվար 2026 Քաղաքականություն

Նավասարդ Կճոյանը Արարատյան Հայրապետական թեմի քահանաների փակ խմբում պարտադրում է թեմի բոլոր եկեղեցիներում այսօրվա Ճրագալույցի Սուրբ Պատարագին կարդալ իր ուղերձ-քարոզը, իսկ վաղը՝ Սուրբծննդյան Բուն Պատարագին Վերհափառ Հայրապետի Սուրբծննդյան ուղերձի փոխարեն այլ քարոզներ ներկայացնել։

Ըստ կարգի` այսօրվա Ճրագալույցի Պատարագին հոգևորականները իրենց քարոզն են կարդում, մինչդեռ վաղը` Սուրբծննդյան Պատարագին Հայոց բոլոր եկեղեցիներում կարդացվում է Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը։

Սակայն պարզվում է` Նավասարդ Կճոյանը թեմի փակ խմբում հակաեկեղեցական ցուցումներ է տարածում։

168.am-ի ձեռքի տակ է հայտնվել Viber հավելվածում Արարատյան Հայրապետական թեմի փակ խմբում տարածված հրահանգը, որով Նավասարդ Կճոյանն իր թեմի քահանաներին պատվիրում էր այսօր կարդալ իր ուղերձը, իսկ վաղը` յուրաքանչյուրն իրենը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր