00:00:00

Զելենսկին հայտնել է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության նոր ղեկավարի անունը

20:25, 02 հունվար 2026 Քաղաքականություն

Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության նոր ղեկավար Օլեգ Իվաշչենկոն զեկուցել է պետության շուրջ տիրող ընդհանուր իրավիճակի և արդի սպառնալիքների մասին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Շարունակում ենք կենտրոնանալ ռուսաստանյան տնտեսական ներուժի նվազեցման վրա։ Սա հատկապես վերաբերում է ռուսաստանյան նավթի արտահանմանը։ Նմանապես գործում ենք նաև ռուսաստանյան ռազմական արտադրության ուղղությամբ»,- հավելել է Զելենսկին։

Նշենք, որ Իվաշչենկոն պաշտոնում փոխարինում է Կիրիլ Բուդանովին, որը նշանակվել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր