00:00:00

Էրդողանը հայտնել է, որ երկուշաբթի հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ

20:03, 02 հունվար 2026 Քաղաքականություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջիկա երկուշաբթի հեռախոսազրույց կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նա նշել է, որ ԱՄՆ նախագահւ հետ կքննարկեն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության ջանքերի ու Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցեր:

Էրդողանը նաև հայտնել է, որ Փարիզ է գործողում Թուրքիայի արտաքին գործերի նախարարին՝ մասնակցելու Ուկրաինային օգնել կամեցող երկրների հերթական հավաքին։

Նշենք, որ մինչ այդ Ուկրաինայի գլխավոր բանագնաց Ռուստեմ Ումերովը Անկարայում հանդիպել էր Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ: Կողմերը քննարկել էին բանակցային գործընթացը և հնարավոր հաջորդ քայլերը՝ Ռուսաստանի կողմից պահվող ուկրաինացիներին վերադարձնելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր