«Հայկական ճանապարհ» կուսակցության նախագահ Նարեկ Մանուկյանի ամանորյա ուղերձը․
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մոտենում է 2025 թվականի ավարտը՝ մի տարի, որը մեր երկրի համար նշանավորվեց լուրջ փորձություններով և բարդ մարտահրավերներով։ Դրանք հաղթահարելը հնարավոր է միայն համերաշխության, փոխադարձ վստահության և միասնական պատասխանատվության միջոցով:
Գալիք 2026 թվականը վճռորոշ է Հայաստանի համար։ Այն պահանջում է յուրաքանչյուրիս գիտակից, կշռադատված և պատասխանատու մասնակցությունը՝ հասկանալով, որ մեր կայացրած ընտրություններից է կախված երկրի զարգացման ուղին և վաղվա Հայաստանի որակը։
Ինչպես բազմիցս ընդգծել ենք՝ մեր ուժը «մենք»-ի մեջ է։ Միայն համախմբված, կառուցողական և ապագային միտված մոտեցմամբ կարող ենք ձևավորել ավելի կայուն, արդար և բարեկեցիկ Հայաստան։
Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ՝ մաղթելով խաղաղություն, հավատ և նոր հնարավորություններ մեր հայրենիքի համար։