00:00:00

Նոր քայլ՝ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում. Սերդար Քըլըչ

20:58, 30 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի հետ վիզաների տրամադրման գործընթացը դյուրացնելու վերաբերյալ, գրում է ermenihaber.am-ը:

«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում Թուրքիան և Հայաստանը որոշում են ընդունել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցողների համար։ Երկու երկրների դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրերի կրողները 2026 թվականի հունվարի 1-ից կարող են անվճար ստանալ էլեկտրոնային վիզա (e-visa)»։

Նշվել է նաև, որ այս առիթով Թուրքիան և Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում են առանց նախապայմանների և լիակատար կարգավորման նպատակով երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու իրենց հանձնառությունը։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը X-ի իր միկրոբլոգում կիսվել է Թուրքիայի արտգործնախարարության հրապարակմամբ և նշել․

«Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր քայլ։ Թող հաջողությամբ իրականացվի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր