00:00:00

«ՀԱՄԱՍ-ը թանկ կվճարի, եթե շուտով չզինաթափվի, Իսրայելը 100 տոկոսով ճիշտ ուղու վրա է». Թրամփ

20:02, 30 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի շատ արագ անցնել Գազայի՝ 20 կետանոց խաղաղության ծրագրի երկրորդ փուլին: Այս մասին նա ասել է Ֆլորիդայում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցությունների ժամանակ։

Թրամփը զգուշացրել է, որ ՀԱՄԱՍ-ը «թանկ կվճարի», եթե շուտով չզինաթափվի։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իսրայելը «100 տոկոսով ճիշտ ուղու վրա է»:

Լրագրողների հարցին, թե երբ պետք է ՀԱՄԱՍ-ը և Իսրայելն անցնեն խաղաղության ծրագրի երկրորդ փուլին, Թրամփը պատասխանել է. «Հնարավորինս արագ։ Բայց զինաթափումը պետք է տեղի ունենա: Եթե ՀԱՄԱՍ-ը չզինաթափվի պայմանավորվածության համաձայն, թանկ կվճարի դրա համար»։

Հիշեցնենք, որ Գազայի խաղաղության ծրագիրը ուժի մեջ է մտել հոկտեմբերին: Երկրորդ փուլում նախատեսվում է տեխնոկրատական ​​կառավարության ստեղծում ավերված տարածքում, ՀԱՄԱՍ-ի զինաթափում և իսրայելական զորքերի դուրսբերում: Դրանից հետո կսկսվի Գազայի վերակառուցումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր