00:00:00

Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու Արամ Քոչարյանը ձերբակալվել է

07:10, 30 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու, Վաղարշապատի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 2-րդ համարում ներկայացված Արամ Քոչարյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնել է  «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Հռիփսիմե Առաքելյանը։

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այլևս ոչ մի հարց չի ծագում, թե ինչու հնարավոր չէ այս «բեսպրեդելի» մեջ արդարություն փնտրել: Իմ լավ ընկեր, «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, առաքինի ու բացառիկ տեսակ  Խաչիկ Գալստյանը ձերբակալվել է: Նիկոլը նրան տանում է կալանքի:

Ձերբակալվել է նաև Վաղարշապատում  «Հայրենիք» կուսակցության պատասխանատու, Վաղարշապատի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 2-րդ համարում ներկայացված Արամ Քոչարյանը, նրան էլ են տանում կալանքի»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը ձերբակալվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր