Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթանում է 2025 թվականի աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունը:
Տղամարդկանց առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 8 շախմատիստներ՝
ՄԳ Հայկ Մարտիրոսյան
ՄԳ Շանթ Սարգսյան
ՄԳ Արամ Հակոբյան
ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան
ՄԳ Էմին Օհանյան
ՄՎ Ռոբերտ Փիլիպոսյան
ՄՎ Արթուր Դավթյան
ՄԳ Մամիկոն Ղարիբյան
Կանանց առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 4 շախմատիստուհիներ՝
ՄԳ Էլինա Դանիելյան
ՄՎ Լիլիթ Մկրտչյան
ԿՄԳ Մարիամ Մկրտչյան
ԿՄՎ Սուսաննա Գաբոյան։
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ գրոսմայստեր Էմին Օհանյանը աշխարհի կայծակնային շախմատի առաջնության երկրորդ խաղափուլում հաղթանակ է տարել դասական շախմատում 2776 վարկանիշ ունեցող գերմանացի գրոսմայստեր Վինսենթ Կայմերի նկատմամբ:
Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը աշխարհի կայծակնային շախմատի առաջնության չորրորդ խաղափուլում հաղթանակ է տարել 2734 վարկանիշ ունեցող ամերիկացի գրոսմայստեր Հանս Մոկե Նիմանի նկատմամբ:
Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը աշխարհի կայծակնային շախմատի առաջնության հինգերորդ խաղափուլում հաղթանակ է տարել դասական շախմատում 2731 վարկանիշ ունեցող վիետնամացի գրոսմայստեր Լե Կուանգ Լիեմի նկատմամբ:
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը աշխարհի կանանց կայծակնային շախմատի առաջնության 6-րդ խաղափուլում հաղթել է աշխարհի կանանց կայծակնային շախմատի կրկնակի չեմպիոն Բիբիսարա Ասաուբաևային, իսկ 8-րդ խաղափուլում՝ աշխարհի կանանց 16-րդ չեմպիոնուհի Թան Չժունյիին:
Գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը աշխարհի կանանց կայծակնային շախմատի առաջնության 6-րդ խաղափուլում հաղթել է կանանց Գրանդ Սվիս շախմատի մրցաշարի կրկնակի հաղթող Ռամեշբաբու Վայշալիին:
Կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը աշխարհի կանանց կայծակնային շախմատի առաջնության 8-րդ խաղափուլում հաղթել է ԱՄՆ-ի կանանց ութակի չեմպիոն Իրինա Կրուշին:
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը աշխարհի կայծակնային շախմատի առաջնության 10-րդ խաղափուլում հաղթել է 2026 թվականի հավակնորդների մրցաշարի մասնակից Անդրեյ Եսիպենկոյին: