ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերն այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա ԱԹՍ-ների հարձակման մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը սուտ է:
«Սուտը Զելենսկու հայտարարություններն են Բուչայի վերաբերյալ։ Սուտը Զելենսկու հայտարարություններն են իբր «Ռուսաստանի կողմից գողացված» երեխաների մասին։ Սուտը Զելենսկու հայտարարություններն են այն մասին, որ ռուսական կողմը չի ցանկանում բանակցել: Իսկ Լավրովի խոսքերը ճիշտ են, և այդ հանցագործությունների համար Կիևի ռեժիմը պատասխան կտա»,-ասել է Զախարովան:
Ավելի վաղ Լավրովը հայտնել էր, որ Նովգորոդի մարզում գտնվող՝ ՌԴ նախագահի նստավայրի վրա ուկրաինական 91 անօդաչու թռչող սարք է հшրձակվել, իսկ Զելենսկին հերքել էր նրա հայտարարությունը: