Այսօր Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Մուստաֆաևի հետ, հայտնել են Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունից:
Ինչպես հաղորդվում է՝ կողմերը քննարկվել են 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաուի մոտակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետևանքների հետ կապված մի քանի ասպեկտներ։
Ռուսական կողմը վերահաստատել է հունիսի 30-ից հուլիսի 1-ը Բաքվում ձերբակալված 11 ռուս քաղաքացիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը։