00:00:00

«The Times»-ը բարձրաձայնում է Կարապետյանի անօրինական կալանքի և Եկեղեցու դեմ հալածանքների մասին

17:13, 29 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանյան իրականությունը՝ «The Times»-ի էջերում

Աշխարհի ամենաազդեցիկ օրաթերթերից մեկը՝ բրիտանական «The Times»-ը, բացահայտում է Հայաստանի դառն իրականությունը։

Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Դենի Քրյուգերն իր հոդվածում ահազանգում է՝ «Հայ եպիսկոպոսները ձերբակալվել են շինծու մեղադրանքներով»:

Երբ բրիտանական քաղաքական վերնախավը բարձրաձայնում է Սամվել Կարապետյանի անօրինական կալանքի և Եկեղեցու դեմ հալածանքների մասին, Փաշինյանի վարչակազմի բռնաճնշումներն այլևս հնարավոր չի լինում թաքցնել աշխարհից։

Ճշմարտությունը դուրս է եկել միջազգային հարթակ։ Արդարությունը պետք է հաղթի»,՞ գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր