Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Այս մասին Հանրայինի եթերում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ինձ համար՝ որպես ՀՀ կառավարության անդամի չկա սրբազան, չկա դիրիժոր, նկարիչ, պետական պաշտոնյա, կա մի բան՝ բոլորի հավասարությունը օրենքի առաջ։ Այսինքն, եթե մարդը զինված հեղաշրջման կոչ է անում, նրան կարելի՞ է, որովհետեւ Սրբազան է, կամ գործակալ է, ասենք՝ լավ Սրբազան է, ոչի՞նչ։ Սա էլ նորաձեւ է, որ հանցանքները կոծկել քաղաքական գործունեության իմիտացիայով։ Իրենք բան չէին արել, մենք էլ գնացինք բռնե՞նք»,– ասել է արտգործնախարարը։