Այսօր հայ Առաքելական Եկեղեցու Շիրայկի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի ծննդյան տարեդարձն է։ Երեկ էլ նա վիրահատության էր ենթարկվել։ Սրբազանն իրեն այս օրերին բարեմաղթանքներ հղողներին, իր առողջությամբ անհանգստացողներին երախտիքի խոսք է ուղղել.
«Մեծ-մեծ շնորհակալություն և Աստծո բյուր օրհնությունները բոլոր իմ սիրելիներին, ովքեր տարբեր ձևերով և տարբեր եղանակներով շնորհավորեցին նվաստիս ծննդյան տարեդարձը՝ նամանավանդ այս դժվարին օրերի, բանտարկության և վիրահատության ցավը մեղմացնելով:
Մասնավոր շնորհակալություն իմ բախտակից սրբազան եղբայրներներին՝ իրենց բարեմաղթանքների համար:
Խորին հարգանք հիվանդանոցի դիմաց հավաքված սիրելի մարդկանց, ովքեր թեթևացրին հետվիրահատական ցավերը:
Աստված օրհնի ձեզ բոլորիդ, մեր ժողովրդին, մեր Հայրենիքը և մեր սուրբ Եկեղեցին:
Օրհնությամբ՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
27.12.25
184-րդ օր ապօրինի ազատազրկման
