00:00:00

Վահե Գևորգյանը մեկնաբանել է Տարվա լավագույն մարզիչ մրցանակին արժանանալը

14:20, 27 դեկտեմբեր 2025 Սպորտ

2025 թվականի լավագույն մարզիչ ճանաչված «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը մեկնաբանել է մրցանակին արժանանալը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

«Ինձ համար այս մրցանակը թիմային աշխատանքի արդյունքն ու գնահատականն է։ Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ մարզչական շտաբին ու ֆուտբոլիստներին, բոլոր երկրպագուներին, որոնք միշտ աջակցել են, հավատացել ու եղել մեր կողքին։

Շնորհակալություն եմ հայտնում նաև ակումբի ղեկավարությանն ու աշխատակիցներին, բոլոր այն մարդկանց, որոնց հետ անցել ենք այս ճանապարհը։ Շնորհակալ եմ ինձ քվեարկողներին. տարվա լավագույն մարզիչ լինելը պարտավորեցնող է»,- Գևորգյանի խոսքերն է փոխանցում «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր