00:00:00

2025 թվականն առանցքային տարի էր ՀՀ-ԵՄ գործընկերության համար՝ նշանակալի զարգացումներով․ ԱԳՆ

12:43, 27 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

2025 թվականն առանցքային տարի էր ՀՀ-ԵՄ գործընկերության համար՝ նշանակալի զարգացումներով, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

⤵️ Ընդլայնվել է համագործակցությունը պաշտպանական և անվտանգության ոլորտներում.

1️⃣ տրվել է ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը,

2️⃣ ստորագրվել և ուժի մեջ է մտել ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիրը,

3️⃣ ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը երկարաձգվել է՝ որպես կայունությանը նպաստող կարևոր գործոն,

4️⃣ ԵՄ անդամ պետությունների միջև ձեռք է բերվել կոնսենսուս Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության երկրորդ հատկացման շուրջ։

Առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման երկխոսությունը՝ միտված ՀՀ քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովմանը:

Իրականացվում է Հայաստանի համար «Դիմակայունություն և աճ ծրագրի» ֆինանսավորման երկրորդ փուլը (202.5 միլիոն եվրո):

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա խոշոր միջոցառումների անցկացման հարցում.

Հայաստանն ընտրվել է Եվրոպական քաղաքական համայնքի 2026թ․ գարնան գագաթաժողովը հյուրընկալող երկիր,

2026թ. մայիսին տեղի է ունենալու Հայաստան-ԵՄ առաջին գագաթաժողովը:

Տարին եզրափակվել է ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունումով, որով այդ գործընկերությունը մտավ նոր և ավելի հավակնոտ փուլ՝ ընդհանուր տեսլականով և պատասխանատվությամբ՝ միտված առանցքային ուղղություններով կոնկրետ արդյունքների շարունակական ապահովմանը։

ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն արտացոլում է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումները. ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր