Բաքվի դատարանում ավարտվեց Ադրբեջանում ապօրինի պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և հայ մյուս գերիների դեմ կեղծ գործերով հարուցված շինծու դատաքննությունը. դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այսօրվա շինծու ՛՛դատավարության՛՛ ընթացքում շարունակել են լսել հայ գերիների եզրափակիչ դատական խոսքը:
Նշվում է, որ Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը նույնպես իրեն մեղավոր չի ճանաչել: