44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, ազատ է արձակվել։ Տեղեկությունը փոխանցեց նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
Գալեյանն էլ հայտարարեց․«Նոր տարուն Եռաբլուրում եմ լինելու»։
«Գալեյանն այսօրվանից լիակատար ազատության մեջ է։ Խափանման միջոցի մեկուկես տարին լրանալուց հետո, նա ազատ արձակվեց», - տեսանյութում ասաց փաստաբանը։
Նա ընդգծեց, որ Գալեյանի ու մյուս զոհերի ծնողների կամքն ու հաստատակամությունն ավելի է ամրացել, և նրանք շարունակելու են պայքարել, որ իրենց որդիների սպանության մեջ մեղավոր անձը քրեական պատասխանատվության ենթարկվի։