ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է 2025 թվականը՝ ներկայացնելով արտգործնախարարության աշխատանքն ըստ ուղղություններին: Տարածված հաղորդագրության համաձայն՝ տարին ռազմավարական էր գործընկերությունների զարգացման առումով:
«ԱՄՆ
Տարեսկզբին Վաշինգտոնում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։ Այս գործընկերությունը վերահաստատվել և առավել հարստացվել է օգոստոսի 8-ին ստորագրված՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման, արհեստական բանականության և կիսահաղորդիչների, էներգետիկ անվտանգության ոլորտներում գործընկերության մասին երեք փոխըմբռնման հուշագրերով:
Եվրոպական ուղղություն
Ստորագրվել է ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, որով այդ գործընկերությունը մտավ նոր և ավելի հավակնոտ փուլ՝ ընդհանուր տեսլականով և պատասխանատվությամբ՝ միտված ՀՀ քաղաքացիների համար կոնկրետ արդյունքների շարունակական ապահովմանը։
ԵՄ անդամ երկրներից ռազմավարական գործընկերության մակարդակի է բարձրացվել հարաբերությունները Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի հետ, հաստատվել է Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգը:
Հայտարարվել է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու մտադրության մասին:
Ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության ամրագրման հարցում բարձրագույն մակարդակում ձևավորված քաղաքական համաձայնությունը։
Ասիական ուղղություն
Ռազմավարական գործընկերություններ են հաստատվել Չինաստանի և Ղազախստանի հետ:
Հարևանների հետ.
Հայաստանը և Վրաստանը շարունակել են ակտիվորեն զարգացնել հաստատված ռազմավարական գործընկերությունը:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան-Իրան ռազմավարական բնույթի հարաբերությունները բարձրացնել ռազմավարական մակարդակի»,- նշված է հաղորդագրության մեջ: