00:00:00

ԱԺ-ն պարզաբանում է՝ ինչ նպատակով են տրամադրվել լրացուցիչ վճարումները

16:41, 25 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

2017 թվականի համեմատ պետական բյուջեի եկամտային մասն ավելացել է 130 տոկոսով: 2025 թվականից ներդրվել է արդյունքի վրա աշխատանքի գնահատման համակարգ, որը չի ներառել Ազգային ժողովը, այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։

 

«Հաշվի առնելով ԱԺ ներկայացուցչական մարմին լինելու հանգամանքը և վերը նշված համակարգում ներառված չլինելը՝ որոշվել է գումար հատկացնել Ազգային ժողովին, ինչն իրենից ներկայացնում է 2025 թվականի առաջին կիսամյակի յուրաքանչյուր ամսվա համար հավելյալ վճարում ու չի համարվում մեկ միասնական վճար, որն էլ տրամադրվել է ԱԺ աշխատակազմին և բոլոր պատգամավորներին: Այս որոշումը լուծում է Ազգային ժողովում ցածր վարձատրության խնդիրը:

 

Տարվա վերջին փոխանցված դրամական միջոցները նախատեսված են 2025 թվականի առաջին կիսամյակի համար, և այսուհետ յուրաքանչյուր կիսամյակի համար տրամադրվող միջոցները կբաշխվեն Ազգային ժողովի աշխատակազմի և պատգամավորների միջև»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր