Մենք սովոր չենք մեծ նախագծերի, իսկ մեծ նախագծերը միշտ չպարզաբանված հարց ունենում են, և միշտ արտադրում են չպարզաբանված հարց, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե TRIPP նախագծի հետ կապված չպարզաբանված հարցեր կա՞ն Իրանի հետ։
«Երբ ունես մի հարց, որը լուծված չի, էդ հարցը չի լուծվում, չի լուծվում, ու դու շարունակում ես սեղանին ունենալ մի հարց։ Երբ էդ մի հարցը լուծում ես, ի հայտ են գալիս 4 նոր հարցեր, որոնք պետք է լուծել։ Դրանք էլ լուծելիս ի հայտ են գալիս 4 նոր հարցեր։ Հետևաբար, TRIPP նախագիծն այնքան մասշտաբային հարց է, որ ամեն փուլում, երբ մի հարց պարզաբանեցինք, դրանից ի հայտ են գալու նոր հարցեր, որոնց շուրջ պետք է մտածենք»,-ասաց Փաշինյանը։
Չպարզաբանված հարցեր, ըստ Փաշինյանի, միշտ կան, բայց այն հարցերը, որոնք այս փուլում պարզաբանելու կարիք ունեն, արդեն բավարար չափով պարզաբանվել են։