Վրաստանի նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ծննդյան օրվա առթիվ:
Շնորհավորական նամակում Վրաստանի նախագահը, մասնավորապես, նշել է. «Վրաց ժողովրդի և իմ անունից թույլ տվեք իմ ամենաանկեղծ շնորհավորանքները հայտնել Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։ Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանի Հանրապետությունը հասել է երկարատև խաղաղության, կայունության և նշանակալի հաջողությունների, ինչը Ձեր հեռատեսության և Ադրբեջանի ժողովրդին նվիրված ծառայության վառ ապացույցն է։ Ես հավատում եմ, որ Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանն ավելի կամրապնդվի ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ասպարեզում։
Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև օրինակելի բարեկամական հարաբերությունները և ամուր ռազմավարական գործընկերությունը կշարունակեն ամրապնդվել և ընդլայնվել առաջիկա տարիներին։ Վրաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությունը անկյունաքար է հանդիսանում ոչ միայն երկկողմ կապերի զարգացման, այլև Հարավային Կովկասում տարածաշրջանային ինտեգրման, երկարատև խաղաղության և կայունության խթանման գործում»: