00:00:00

Ամաչու՞մ եք ասել, որ միակողմանի զիջումներն են բերել ադրբեջանական բենզինը. Էդմոն Մարուքյան

19:17, 24 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Ամաչու՞մ եք ասել, որ միակողմանի զիջումներն են բերել ադրբեջանական բենզինը: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ֆեյսբուքում շատ մարդիկ, այդ թվում նաև հայտնի և հարգված փորձագետներ, գրում են, որ «Խաղաղությունը հնարավորություն տվեց, որպեսզի Հայաստան մտնի ադրբեջանական բենզինը։ Տեսնես «խաղաղության դարաշրջանի» հաջորդ «նվաճումը» ո՞րն է լինելու՝ ադրբեջանցիների բնակեցո՞ւմը Հայաստանում»։

Ադրբեջանական բենզինի հայտնվելը Հայաստանում խաղաղության տված հնարավորություններից չէ, այլ մեր պարտությունը անդադար միակողմանի զիջումների տանող և բոլորիս անինքնասեր դարձնող իշխանություն ունենալու արդյունքն է։

Հակառակ դեպքում 1994-ից մինչև 2020 թվականը Ադրբեջանը մեզ բենզին կվաճառեր կամ մեզնից որևէ ապրանք կգներ։

Ակնհայտ է, որ սա Հայաստանի և հայ ժողովրդի նվաստացմանն ուղղված Ադրբեջանի հերթական քայլն է, որը սատարում է ստացել ՀՀ իշխանությունների կողմից։

Մեր պետական և ազգային շահերը ներկայացնող իշխանություն չունենք և մեզ պարտադրում են դառնալ ադրբեջանական ապրանքը սպառող փոքր շուկա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր