00:00:00

Էրդողանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացի առաջընթացից

17:13, 24 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացել է հեռախոսազրույց: Այդ մասին հայտնում է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը, հայտնում է Ermenihaber.am-ը։

Էրդողանը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ: Զրույցի ժամանակ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում առևտրի ոլորտում: Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։

Էրդողանը մասնավորապես գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացի կապակցությամբ և ընդգծել Թուրքիայի աջակցությունն այդ գործընթացին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր