00:00:00

Անսա՛նք եւ առաջնորդվե՛նք Եկեղեցու շուրջ․ Հայր Ասողիկ

23:57, 23 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է․

«Երախտագիտություն, գնահատանք եւ օրհնություն Հայ Ազգային Կոնգրեսին՝ իր պետականամետ եւ ազգակերտ, շիտակ եւ որոշ դիրքորոշման եւ կեցվածքի համար:

Աշխարհասփյուռ հայ ժողովրդի միակ Ազգային Եկեղեցու եւ Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ ա՛յս նախանձախնդիր եւ հոգատար վերաբերմունքը պետք է օրինակելի լինի ամենքի համար:

Կսիրեմ հուսալ, որ մեր Հայրենի երկրի թե՛ պետական, թե՛ հասարակական ու քաղաքական, թե՛ մնացյալ բոլոր բնագավառների այրերը, գործիչներն ու ներկայացուցիչներն ամեն ինչից վեր կդասեն ազգային, եկեղեցական ու պետական գերագույն շահերը եւ երբեք թույլ չեն տա, որ աստվածակառույց Սուրբ Էջմիածնի աղոթական, խաղաղարար ու սիրազեղ մթնոլորտը խաթարվի:

Անսա՛նք եւ առաջնորդվե՛նք, սիրելիներ, դարերի հոլովույթում մեզ ուղեկցած եւ փրկած ու ապրեցրած նշանաբանով՝ «ՄԻՈՒԹԻՒՆ Ի ԿԱՐԵՒՈՐՍ ԵՒ ՍԷՐ՝ ՅԱՄԵՆԱՅՆԻ»»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր