Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ Իրանի նախագահը շնորհավորել է Իլհամ Ալիևին գալիք ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթել նրան նորանոր հաջողություններ գործունեության մեջ և քաջառողջություն:
Նշվում է նաև, որ Ալիևն ու Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: