00:00:00

Թե բա՝ նրանք «նախկիններ» են. Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք…նախկինների կառավարությունում չե՞ք աշխատել. Էդուարդ Շարմազանով

22:04, 23 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Գնացե՛ք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներից։

Մի քանի նորաթուխ «քաղաքական» գործիչներ կան, որոնք Նիկոլին հեռացնելու հավակնությունով մտել են քաղաքական դաշտ,բայց ձեռքի հետ էլ հանդես են գալիս պաշտոնաթող նախագահների ընտրություններին մասնակցելու դեմ։
Թե բա՝ եթե պաշտոնաթող նախագահները մասնակցեն,Նիկոլը կվերընտրվի։ Թե բա՝ նրանք «նախկիններ» են։ Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք…նախկինների կառավարությունում չե՞ք աշխատել, ՀՀԿ ֆրակցիայի կողմից չե՞ք ընտրվել պաշտոնների:

ՀՀԿ-ն ազգային-ընդդիմադիր դաշտի ամենակայացած ուժերից է ու ՀՀԿ-ն է բացառապես որոշում իր քայլերը։
Մնացել էր դուք ասեիք պաշտոնաթող նախագահներն ու իրենց քաղաքական թիմերն ի՞նչ անեն։
Մտել եք քաղաքականություն,ձեր գործն է…մասնակցե՛ք, պայքարեք ու մրցակցեք, ոչ թե «սրբի» դեմքով խորհուրդներ տվեք։

Գնացե՛ք ձեր տեղը նվաճեք ընդդիմադիր դաշտում, ի՞նչ եք կպել պաշտոնաթող նախագահներից ու նրանց թիմերից։
ՀՀԿ-ի երիտասարդական կառույցն ավելի շատ բան է արել Նիկոլին հեռացնելու համար, քան դուք։ ՀՀԿ-ի ներկայացուցիչները կալանավորվել են,ձերբակալվել են,բերման են ենթարկվել։ Դուք ու՞ր էիք էդ ժամանակ,ու՞ր։

Հեռո՛ւ մնացեք ՀՀԿ-ից, գնացե՛ք ձեր ձայները հավաքեք, եթե ունեք։ 2018-ից հետո ձեր նման լիքը հավակնոտ «սյուրպրիզներ» ենք տեսել, բայց թիթեռնիկի կյանք են ունեցել,իսկ ՀՀԿ-ն պայքարել, պայքարում ու պայքարելու է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր