Արդեն ակնհայտ է, որ Վալոդյա Գրիգորյանի սպանության բացահայտումը անհնար է գործող իշխանությունների օրոք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:
«Երեք ամիս է անցել դաժան սպանությունից, և երեք ամիս է իշխանությունները չեն արել ոչինչ՝ այս ոճրագործությունը բացահայտելու համար։ Անգործությունը, անպատասխանատվությունը և լռությունը դարձել են պետական վարքագիծ։
Այսօր արդեն ակնհայտ է, որ Վալոդյա Գրիգորյանի սպանության բացահայտումը անհնար է գործող իշխանությունների օրոք։
Արդարության վերականգնումն անխուսափելի է»,-գրել է նա։