Բաքվի ռազմական դատարանում այսօր շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաական ղեկավարության և հայ մյուս գերիների դեմ կեղծ գործերով հարուցված շինծու ՛՛դատական նիստը՛՛:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական կեղծ ՛՛դատական նիստի՛՛ ժամանակ իր եզրափակիչ խոսքն է շարունակել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։
Նշվում է, որ նա անհամաձայնություն է հայտնել մեղադրանքի կողմի և այսպես կոչված ՛՛տուժողների՛՛ ցուցմունքների հետ՝ 2016 թվականի ապրիլյան մարտերի, վարձկանների և այլնի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Լևոն Մնացականյանն իր եզրափակիչ խոսքը սկսել էր նախօրեի նիստում։