«Հայկական ճանապարհ» կուսակցության նախագահ Նարեկ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Եթե Նիկոլ Փաշինյանը, ներողություն արտահայտությանս համար, թքած ունենալով բազմաթիվ օրենքների վրա, տեսախցիկների առաջ իրեն թույլ է տալիս հրահանգել իր ենթականերին՝ հայտարարելով, թե «պատասխանատվությունը վերցնում եմ իմ վրա», որևէ ենթադրյալ իրավախախտման համար փակել որևէ խանութ, ապա, հարգելի՛ հայրենակիցներ, վստահեցնում եմ՝ եթե նա երբևէ ինչ որ մարդկանց կողմից իրական վտանգ զգա իր իշխանության համար,արդեն առանց տեսախցիկների հրահանգներ կտա գնդակահարել նրանց, բայց արդեն առանց որևէ անձնական պատասխանատվության».