Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանի անունով WhatsApp հավելվածում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ (լուսանկարը կցվում է), որով տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։ Հնարավոր է լինեն նաև այլ համարներից ստեղծված օգտահաշիվներ։ Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։
Նշված օգտահաշիվը որևէ կապ չունի ՊԵԿ նախագահի տեղակալի հետ, հետևաբար, հանդիսանում է տեղեկատվության տարածման կեղծ աղբյուր։
ՊԵԿ-ը հորդորում է անտեսել նմանատիպ հաղորդագրությունները, չպատասխանել դրանց, չտրամադրել անձնական տվյալներ այդ օգտահաշվի միջոցով և չսեղմել ուղարկվող հղումները։