00:00:00

ՀՀ ՊՆ ներկայացուցիչները Ժնևում մասնակցել են «Անվտանգության ոլորտի կառավարման և վերահսկողության խթանումը Հայաստանում» խորագրով միջոցառմանը

12:37, 23 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Դեկտեմբերի 8-12-ը ՀՀ ՊՆ ներկայացուցիչները պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ Ժնևում մասնակցել են «Անվտանգության ոլորտի կառավարման և վերահսկողության խթանումը Հայաստանում» խորագրով միջոցառմանը, որը կազմակերպել էր Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնը (DCAF): Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Միջոցառման նպատակն էր խորացնել փոխըմբռնումն ու համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտում կառավարման, զինված ուժերում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, մարդու իրավունքների վերաբերյալ կրթության, ինչպես նաև ժողովրդավարական վերահսկողության ոլորտներում՝ միջազգային նորմերին, արժեքներին և փորձին համահունչ։

Քննարկվել են Հայաստանի անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր, ներկայացվել է մի շարք երկրների լավագույն փորձն այդ բնագավառում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր