Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրայեն Մասթի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը:
Քննարկվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կողմերն անդրադարձել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման գործընթացին, դրանց արդյունքում տարածաշրջանային նոր իրողությունների ձևավորմանն ու հեռանկարային ծրագրերի իրականացմանը։