00:00:00

Գյումրու ավագանու ընդդիմադիր ՔՊ խմբակցությունն առաջարկել է համայնքի բոլոր մանկապարտեզները դարձնել անվճար. Սարիկ Մինասյան

13:18, 20 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ավագանու նիստում առաջարկել է համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզները դարձնել անվճար: Այս մասին գրել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը։

«Կառավարությունը հաջորդ տարի 437 մլն դրամ ավել դոտացիա կտրամադրի Գյումրուն, ինչը թույլ կտա լիարժեք իրականացնել առաջարկը:

Ներկա պահին մանկապարտեզ հաճախող 2500 երեխայից գանձվող վարձավճարի ընդհանուր չափը տարեկան 120 մլն դրամ է:

Արդյունքում կունենանք մանկապարտեզ հաճախող շատ երեխաներ, հատկապես խոցելի խմբերի ընտանիքների երեխաներին այս կարևոր օղակում ընդգրկվելու, նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնելու հնարավորություն կստեղծվի»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր