Գերմանական հեղինակավոր SPIEGEL պարբերականը Հատիս լեռան վրա կառուցվող Հիսուս Քրիստոսի արձան-համալիրի մասին պատմող հոդվածում Հայաստանը ներկայացրել է՝ որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր:
Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը Շպիգելի թղթակցին Հայաստան է բերել՝ անձամբ տեսնելու ներկայացուցչական համալիրը և աշխարհին պատմելու հեղինակավոր պարբերականի էջերից:
Խորհրդանշական՝ 33 մետր բարձրությամբ արձանը կառուցման ընթացքում էլ հավատարիմ է առաքելությանը՝ մեր երկիրն ու մշակույթը ճանաչելի դարձնել աշխարհին: