ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Շուրջ 6 ամիս է՝ Վահագն Չախալյանը կալանավորված է։ Ինչպես «Սրբազան պայքարի» մյուս դեմքերի գործերում, Վահագնի գործի տակ ևս որևէ փաստ գոյություն չունի:
Վահագնի «մեղավորությունն» իր ակտիվ և ըմբոստ կեցվածքի և իշխանության այլանդակությունները չհանդուրժելու մեջ է:
Իշխանությունը խրախուսում է հարմարվողականությունն ու մարդկային անտարբերությունը, իսկ ովքեր դեմ են արտահայտվում ռեժիմի ապօրինությունների ամենօրյա գործելաոճին, հայտնվում են թիրախում:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»,- նշել է նա: