«Զենիթի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսեյ Գասիլինը «Матч ТВ»-ի եթերում հայտարարել է, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն իր խաղամակարդակով արդեն գերազանցում է Ռուսաստանի Պրեմիեր լիգան, և հայ ֆուտբոլիստի համար ժամանակն է կարիերան շարունակել Եվրոպայում։
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է Ռուսաստանի առաջնության 18 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ «Կրասնոդարը» վաստակել է 40 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Էդիկ Սպերցյանն արդեն երկար տարիներ կայուն բարձր մակարդակ է պահպանում։ Կարծում եմ՝ նա արդեն գերազանցել է մեր առաջնության մակարդակը, և նրան անհրաժեշտ է տեղափոխվել Եվրոպա», — նշել է Գասիլինը։