2025 թվականի դեկտեմբերի 2-ից 12-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվում է «Kazakhstan Chess Cup 2025» շախմատի շրջանային մրցաշարը:
Տղամարդկանց մրցաշարին Հայաստանից մասնակցում է գրոսմայստեր Արամ Հակոբյանը, իսկ կանանց մրցաշարին՝ կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, «Kazakhstan Chess Cup 2025» շախմատի շրջանային մրցաշարի 7-րդ խաղափուլից հետո գրոսմայստեր Արամ Հակոբյանը միանձնյա առաջատար է։
Կանանց մրցաշարում կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը 7 հնարավորից ունի 5 միավոր և կիսում է 1–2-րդ հորիզոնականները:
Մրցաշարի ավարտին մնացել է 4 խաղափուլ: