Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Դուբայում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի երեք ներկայացուցիչ հաղթական մեկնարկ ունեցան։
Առաջինը ռինգ դուրս եկավ 71 կգ քաշային Արարատ Հարությունյանը, որը վստահ առավելության հասավ Ինդոնեզիայի ներկայացուցիչ Ալֆինո Ցեզարի նկատմամբ։
Մեր մարզիկը բոլոր ռաունդներում գերազանց գործեց, իսկ 3-րդ ռաունդում նույնիսկ նոկդաունի ենթարկեց մրցակցին՝ դուրս գալով մրցաշարի 1/16 եզրափակիչ։
Հաղթանակ շնորհվեց նաև Վախթանգ Հարությունյանին և Նարեկ Մանասյանին, որոնց մրցակիցները կշռման արարողության ժամանակ սահմանված քաշից ավել կշռելու պատճառով զրկվեցին ռինգ դուրս գալու հնարավորությունից։