00:00:00

Եվրոպական մի շարք երկրներ քննարկում են Ուկրաինայում հակամարտության կարգավորման ԱՄՆ-ի ծրագրի վիճահարույց դրույթներին այլընտրանք առաջարկել

17:06, 22 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստերեն G20-ի գագաթնաժողովում հայտարարել է, որ եվրոպական մի շարք երկրներ քննարկում են Ուկրաինայում հակամարտության կարգավորման սեփական առաջարկը, որը պետք է այլընտրանք դառնա ամերիկյան նախաձեռնությանը:

Նրա խոսքով՝ եվրոպական կողմը ցանկանում է միավորվել ու հավասարակշռված տարբերակ առաջարկել, որը կհասցեագրի ԱՄՆ-ի առաջարկած ծրագրի վիճահարույց դրույթները:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնի կողմից ներկայացված նախագծի մանրամասների համաձայն՝ 28 կետից բաղկացած ծրագիրը նախատեսում է, որ Ուկրաինան հրաժարվի մի շարք արևելյան շրջաններից՝ ԱՄՆ անվտանգության երաշխիքների դիմաց, կրճատի զինված ուժերի թիվը և մի քանի տարով հետաձգի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ պատրաստ է փաստաթղթի շուրջ աշխատել գործընկերների հետ: Ակնկալվում է, որ առաջիկա օրերին Ուկրաինայի նախագահը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կքննարկեն խաղաղության նախագիծը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր