00:00:00

Հայտնի է, թե ովքեր են Բաքու մեկնած Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները․ մանրամասներ

11:24, 21 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Հայաստանի քաղհասարակության՝ Բաքու ժամանած ներկայացուցիչներն են Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը, իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան, որտեղ կշարունակվի երկխոսությունը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում համատեղ հայտարարության ընդունումից հետո սահմանված խաղաղության օրակարգի շրջանակներում։

Հավելենք, որ նոյեմբերի 21-22-ը Հայաստանից 5 փորձագետ կգտնվեն Բաքվում՝ մասնակցելու կլոր սեղան-քննարկմանը։ Այդ նպատակով Երևան-Բաքու և Բաքու-Երևան չարտերային թռիչք կազմակերպելու համար Հայաստանի կառավարությունը շուրջ 18 մլն դրամ է հատկացրել։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստին։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին ուղիղ չվերթով ադրբեջանցի փորձագետներ էին ժամանել Երևան՝ մասնակցելու քաղհասարակության ներկայացուցիչների միջև երկկողմ հանդիպմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր