00:00:00

Հայաստանում աննախադեպ բռնաճնշումների ալիքի պայմաններում Արևմուտքը լուռ է. գերմանական ԶԼՄ

16:22, 20 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Գերմանական ձախակողմյան «Յունգե Վելթ» օրաթերթը ծավալուն անդրադարձ է կատարել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի կալանավորումներին, գրում է Panorama.am-ը։

«Իշխանությունը ցանկանում է ազատվել քաղաքական հակառակորդներից»,-ԶԼՄ հետ զրույցում ասել է իրավապաշտպան, Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Պարբերականը նշում է, որ վերջին երկու տարվա ընթացքում փոդքասթի վարողներին երկրորդ անգամ են կալանավորում «խուլիգանության» հոդվածով։

«Այս հանցատեսակը գոյություն ուներ նույնիսկ խորհրդային ժամանակներում և կիրառվում էր այն դեպքերում, երբ այլ հանցագործություն չէր հայտնաբերվում։ Այդպես է նաև հիմա։ Ի վերջո, խոսքը վերաբերում է խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հասցեին արված վիրավորական արտահայտություններին, որն ավելի վաղ նմանատիպ մեկնաբանություններ էր արել երկուսի մասին։ Ալեն Սիմոնյանը ոչ միայն սկսել է հետաքննությունը, այլև ինքը չի ենթարկվել իրավական պատասխանատվության։ Ավելին, նրանց ձերբակալել է ոչ թե ոստիկանությունը, այլ ներքին հետախուզությունը։ Վեճի իրական պատճառը, հավանաբար, «Իմնեմնիմի»-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցն է»,-գրում է աղբյուրը։

Գերմանական լրատվամիջոցն անդրադարձել է նաև Antifake.am-ի լրագրողների ձերբակալությանը, տեխնիկական սարքավորումների՝ համակարգիչների, տեսախցիկների, նույնիսկ միկրոֆոնների և եռոտանիների առգրավմանը։ Դրանք բռնագրավելու իրավական հիմքեր չկան։

«Վերջին ամիսներին ձերբակալվել են նաև հոգևորականներ, քաղաքապետեր և փաստաբաններ։ Որո՞նք են դրա պատճառները։ Բռնաճնշումները և քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները միշտ էլ եղել են։ Սակայն, ի տարբերություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկա կառավարության, նախորդ կառավարությունները զգույշ էին։ Եթե նրանք սխալ էին թույլ տալիս, քննադատության էին ենթարկվում արևմտյան լրատվամիջոցների և ՀԿ-ների մի ամբողջ խմբի կողմից։ Այժմ, աննախադեպ մասշտաբի բռնաճնշումների ալիքի պայմաններում, լռություն է տիրում։ Շատերի մոտ այն կարծիքն է, որ Արևմուտքը Փաշինյանին տեսնում է որպես իր մարդ։ Հետևաբար, նա կարող է անել այն, ինչ ցանկանում է»,-նշում է աղբյուրը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր