00:00:00

Էդմոն Մարուքյանն ինձ խնդրում էր միջնորդել, որ իրեն ընտրենք Մարդու իրավունքների պաշտպան. Ռուբեն Ռուբինյան

07:29, 19 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Ժամանակին Էդմոն Մարուքյանն ինձ խնդրում էր նաև միջնորդել, որ իրեն ընտրենք Մարդու իրավունքների պաշտպան, այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Բայց այ այդ անգամ չմիջնորդեցի, որովհետև չէի համարում, որ Մարուքյանը բավարար սկզբունքային է»,- գրել է Ռուբինյանը՝ հավելելով, որ հետադարձ հայացքով ճիշտ է արել:

ՔՊ-ականն ասել է, թե սա պատմում է, որովհետև Մարուքյանը երեկ «հանդգնություն է ունեցել ասել, որ ես ստում եմ, թե միջնորդել եմ, որ ինքը նշանակվի դեսպան»:

«Այլապես ես նման բաներ հրապարակայնացնելու սովորություն չունեմ: Էդմոն Մարուքյան, այսքանով քո թեման համարում եմ փակված, եթե, իհարկե, ինքդ չվերաբացես այն»,- հավելել է Ռուբինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր