00:00:00

Մենք շարունակում ենք երկխոսությունը Հայաստանի հետ տարբեր մակարդակներում. Թուրքիայի արտգործնախարար

21:07, 18 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երկրի խորհրդարանում հայտարարել է, որ Անկարան «զգույշ մոտեցում» կցուցաբերի Հարավային Կովկասի նկատմամբ, որը զգայուն տարածաշրջան է, հաղորդում է Anadolu-ն։

«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում արտահայտված կամքը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ և այն առաջընթացը, որը մենք գրանցում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում, ամրապնդել են տարածաշրջանում երկար սպասված կայուն խաղաղության հույսերը»,- ասել է Ֆիդանը։

 

Ըստ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ Թուրքիան «բացառիկ հարաբերություններ» է պահպանում Ադրբեջանի հետ երկկողմ և բազմակողմ հարթակներում։

«Մենք շարունակում ենք գործել մեր դաշնակից Ադրբեջանի հետ համակարգված և համերաշխ՝ Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերում, ներառյալ Ղարաբաղի վերականգնումը և վերածնունդը»,- ասել է Ֆիդանը։

Նա միաժամանակ գովաբանել է Հայաստանի «խաղաղ և կառուցողական մոտեցումը» Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ։

«Մենք շարունակում ենք երկխոսությունը տարբեր մակարդակներում Հայաստանի հետ, որը ցուցադրել է բաց և վճռական դիրքորոշում մեր երկրի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, և անկեղծորեն առաջ ենք մղում մեր համատեղ ջանքերը՝ ձեռնարկվող կոնկրետ քայլերի ուղղությամբ: Ի սկզբանե Թուրքիան ձգտել է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատել և տարածաշրջանում բարգավաճման ընդհանուր տարածք ստեղծել», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Նա կրկին նշել է, որ Ադրբեջանը և Հայաստանը «կոչված են օգտվելու այս պատմական հնարավորությունից և հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագիր կնքելու»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր