Ես ինքս ինձ պարգևավճար տալու իրավունք չունեմ, պարգևավճար ինձ տրվում է ավագանու որոշմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով ինքն իրեն 1,2 մլն դրամ պարգևավճար նշանակելու պատճառներին։
Լրագրողների դիտարկմանը, որ անձամբ կողմ է քվեարկել այդ որոշմանը, Սարգսյանը պատասխանել է, որ ինքն ավագանու անդամ է։
«Եթե հարցը բերվել է օրակարգ, կարող եմ իմ դիրքորոշումը պարզ արտահայտել։ Եթե դեմ լինեի, կասեի՝ այս հարցը չենք բերում օրակարգ»,-նշել է նա։
Լրագրողները հետաքրքրվել են, թե՝ այսինքն՝ իր աշխատանքը լա՞վ է գնահատում, ինչին ի պատասխան՝ Սարգսյանը նշել է. «Կարող եք գալ Վեդի և հարցում անել՝ դրակա՞ն է գնահատվում բնակիչների կողմից, թե՞ ոչ»։